Ի՞նչ է Ինստագրամի հրապարակումների «reach»-ը կամ «охват»-ը
Հրապարակման տակ երևացող «reach» կամ «охват» կոչվող այս ցուցաշինը ունիկալ օգտատերերի թիվն է, որոնք տեսել են ձեր հրապարակումը: Այս ցուցանիշն առաջացավ այն ժամանակ, երբ Ինստագրամը ներմուծեց խելացի ալգորիթմ և հրապարակումները դադարեցին դասավորվել զուտ ժամանակագրական հերթականությամբ: Այժմ դրանք դասավորվում են՝ ելնելով օգտատիրոջ ակտիվությունից, նախասիրություններից, դրած լայքերից և այլն:
Բիզնես էջի սեփականատերերը կարող են ծանոթանալ իրենց էջի այս՝ «охват» ցուցանիշին ինչպես ամբողջ էջի, այնպես էլ առանձին հրապարակման մակարդակով: