11 փաստ Ինստագրամի մասին

1.    Ինստագրամում ամսական 1 միլիարդ ակտիվ օգտատերեր կան, որոնցից 500 միլիոնը ակտիվ են ամեն օր:

2.    Օգտատերերի 50,3% կին են, 49,7%՝ տղամարդ:  

3.    Ինստագրամում առավել ակտիվ են 18-29 տարեկան (59%) օգտատերերն, իսկ 30-49 տարեկանների խումբը (33%) երկրորդ տեղում է:

4.    Օգտատերերի 60% մուտք է գործում ցանց ամեն օր:

5.    Ինստագրամի օգտատերերը սոցցանցում օրական անցկացնում են միջինը 53 րոպե:

6.    Ինստագրամի 500 միլիոն աքաունթ ամեն օր Story է հրապարակում:

7.    Ինստագրամի օգտատերերն ամեն օր լայքում են 4,2 միլիարդից ավել գրառում:

8.    Լուսանկարները ստանում են 36% ավելի շատ լայքեր, քան տեսանյութերը:

9.    #love-ը ամենատարածված հեշտեգն է:

10.    Աշխարհում ավելի քան 2 միլիոն գովազդատուներ օգտագործում են Ինստագրամը:  

11.    Օգտատերերի 83% Ինստագրամում գտնում են նոր ապրանքներ եւ ծառայություններ: